Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Գայանե Պ․-ն և հայտնել, որ 45-ամյա Արտակ Կարապետյանին պատկանող Շերամի փողոցի 96/13 հասցեում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը կտրել և պատուհանով մուտք են գործել ներս, տան իրերը խառնել են և գողություն կատարել, իսկ Ա.Կարապետյանը բացակայում է երկրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու փորձաքրեագետը պարզել են, որ հունիսի 18-ի ժամը 22։30-ից մինչև հունիսի 19-ի 09։00-ն ընկած ժամանակահատվածում պոկել հանել են նշված հասցեում գտնվող երկհարկանի առանձնատան առաջին հարկի ննջասենյակի պատուհանի երկաթե ճաղավանդակը և բացելով ննջասենյակի պատուհանը խոհանոցի պահարանից գողացել փոքր չափի չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել են 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև փորձել են բացել մեծ երկաթե չհրկիզվող պահարանը, սակայն չեն կարողացել բացել և իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանք ավարտին չեն հասցրել:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է
Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։ Ժամը 17։00-ի սահմ...
Ինդոնեզիայում 5 մետրանոց պիթոնը կնոջ է կուլ է տվել
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կնոջը կուլ է տվել պիթոնը։ Ինչպես նշում է The Asean Daily-ն, դա տեղի է ունեցել այն ժամանակ,...
Մահացած զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել կզակի հատվածում. մանրամասներ
Պարզվում են պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 2...
Երևան-Սևան ճանապարհին Volkswagen Passat-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. վիրավորները մայր ու դուստր են
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտո...