Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի ճշգրիտ կառավարվող Brimstone հրթիռներ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ կմատակարարի 90 ճշգրիտ կառավարվող Brimstone հրթիռ, 10 AS-90 ինքնագնաց հրետանային միավոր և քառորդ միլիոն զինամթերք: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նոր նախարար Ջոն Հելին՝ Օդեսա կատարած այցի ժամանակ։
Կիևի իշխանություններին ռազմական օգնության հաջորդ փաթեթը ներառում է նաև 50 փոքր նավ, 40 ականազերծման մեքենա, 61 բուլդոզեր՝ պաշտպանական դիրքերն ուժեղացնելու համար և նախկինում մատակարարված AS-90-ների պահեստամասերը։
«Իշխանափոխություն եղավ, բայց Մեծ Բրիտանիայի առաջատար կուսակցությունները միասնական են Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցում: Որպես պաշտպանության նախարար՝ ես կապահովեմ, որ մենք ուժեղացնենք Միացյալ Թագավորության աջակցությունը՝ ավելացնելով հիմնական ռազմական օգնության մատակարարումը», - ասել է Հելին, ով նշանակվել է հուլիսի 5-ին խորհրդարանական ընտրություններում Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մտադիր է հնդկական Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերել
Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ աղբյուրի` դա հավանաբար, պայմա...
Բելգորոդում գիշերային հարձակման զոհ է դարձել չորս մարդ, վիրավորվել՝ 20-ը
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ շրջանի վրա գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Կիևի մանկական հիվանդանոցին ռուսական հարվածների հետևանքները
Երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Կիևի մանկական հիվանդանոցին ռուսական հարվածների հետևանքները։ Այս մասին R...
Իսրայելի կառավարությունը պատանդների վերաբերյալ պատասխան է ստացել ՀԱՄԱՍ–ից և պատասխան է պատրաստում
Իսրայելի իշխանությունները միջնորդների միջոցով պատանդների մասին պատասխան են ստացել ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներից։ ...