ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Կիևի մանկական հիվանդանոցին ռուսական հարվածների հետևանքները
Երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Կիևի մանկական հիվանդանոցին ռուսական հարվածների հետևանքները։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
Ռուսաստանը երկուշաբթի հրթիռային հարձակում է իրականացրել Կիևի մանկական հիվանդանոցի վրա և նմանատիպ հարձակումների ենթարկել Ուկրաինայի այլ քաղաքներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։ Մահացածների թվում կան երեք երեխաներ. Եվս 170 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, տուժել է։ «Ընդհանուր առմամբ, վնասվել է գրեթե 100 օբյեկտ՝ մանկական հիվանդանոց, սովորական տներ, մանկապարտեզներ, ծննդատուն, քոլեջ, բիզնես կենտրոն», - ասել է պետության ղեկավարը։
Երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, ռուս զինվորականները տարբեր տեսակի մոտ 40 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հարձակման են ենթարկվել Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Պոկրովսկը, Սլավյանսկը և Կրամատորսկը։ Այս հարձակումը զոհերի թվով դարձել է 2024 թվականի ամենաարյունալի հարձակումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է ռուսական հարվածները։ Նա մանկական հիվանդանոցի և մեկ այլ առողջապահական հաստատության վրա հրթիռային հարձակումներն անվանել է «հատկապես ցնցող»: Ստեֆան Դյուժարիկը հայտնել է.
«Քաղաքացիների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Ցանկացած նման հարձակում անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի», - ասել է Գուտերեշի խոսնակը։
Անվտանգության խորհրդի նիստը կգումարվի երեքշաբթի առավոտյան՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Էկվադորի, Սլովենիայի և ԱՄՆ-ի խնդրանքով։
«Մենք կդատապարտենք Ռուսաստանի վախկոտ հարձակումը հիվանդանոցի վրա»,- X-ում ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորքերը հարձակվել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտների և ավիաբազաների վրա։ Նախարարությունը հերքել է խաղաղ բնակիչների գնդակոծման մեղադրանքները։ Չնայած դրան, Reuters-ն ընդգծում է, որ 2022 թվականի փետրվարի ներխուժումից ի վեր հազարավոր խաղաղ բնակիչներ են սպանվել ռուսական զորքերի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Բելգորոդում գիշերային հարձակման զոհ է դարձել չորս մարդ, վիրավորվել՝ 20-ը
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ շրջանի վրա գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել...
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի ճշգրիտ կառավարվող Brimstone հրթիռներ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ կմատակարարի 90 ճշգրիտ կառավարվող Brimstone հրթիռ, 10 AS-90 ինքնագնաց հրետանային միավ...
Հայաստանը մտադիր է հնդկական Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերել
Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ աղբյուրի` դա հավանաբար, պայմա...
Ուկրաինայում հայտարարել են Վոլչանսկ բնակավայրից երեխաների հարկադիր տարհանման մասին
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա գտնվող Խարկովի շրջանի Վոլչա...