Իրանում հայտարարել են, որ խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
Իրանի կիբեռտարածության ազգային կենտրոնի մամուլի խոսնակ Հոսեյն Դալիրիանը հայտնել է, անօդաչու թռչող սարքերը, որոնք խոցվել են իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Սպահան քաղաքի երկնքում, արձակվել են Իսլամական Հանրապետության տարածքից։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Մինչ այս պահը չի եղել որևէ օդային հարձակում Սպահանի կամ երկրի այլ հատվածների ուղղությամբ, որն իրականցված լինի երկրի սահմաններից դուրս գտնվող տարածքից։ Նրանք միայն ձախողված և նվաստացուցիչ փորձ են արել՝ երկինք հանելու կվադրոկոպտերներ, և դրանք նույնպես խոցվել են», գրել է նա։
Մեկնաբանելով ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկություններն Իսրայելի հարձակման մասին, Դալիրիանը ասել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«Թվում է, թե ամերիկյան ԶԼՄ-ները երազում են, որ Իսրայելը հարձակվի Իրանի վրա։ Այլապես, ձախողված հարձակումը մի քանի կվադրոկոպտերներով, որն ավարտվեց մի քանի փոքրիկ թռչուններ սպանելով, աշխարհում ոչ մի տեղ հարձակում չի համարվում», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
Թեհրանը կողմոնորոշել է Իսրայելի միջուկային օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե հրեական...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...
Հայտնի է՝ երբ կարող է լինել Իսրայելի պատասխանը Իրանի հարձակմանը․ WSJ
Իսրայելը կարող է պատասխանել Իրանի հարձակմանը արդեն երկուշաբթի, այսինքն այսօր՝ ապրիլի 15-ին: Այս մասն գրում է Wall S...
4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում
NEWS.am-ի տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։Զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմ...