Առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
Հայաստանում ներկայում տարբեր ոլորտներում աշխատող հազարավոր հնդիկների հարցում կարող է ոչ միայն կոռուպցիոն, այլև թրաֆիքինգային սխեմա գործել։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ՊԵԿ-ից՝ իր հարցմանը ստացված պատասխանի համաձայն՝ Հնդկաստանից Հայաստան 2023թ․ ներգնա աշխատանքի է եկել 1106 քաղաքացի, մինչդեռ միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-ին Հնդկաստանից Հայաստան է ժամանել ավելի քան 25 հազար մարդ։
«Սկուտեր քշողներն առնվազն էդ 1106-ից մի 10-ն անգամ ավելի են, շինարարությունում ինչքան են աշխատում, էդ մարդիկ Հայասստանում գրանցված չեն, հարկ չեն վճարում, առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինել, գրանդիոզ թրաֆիքինգային սխեմա կարող է լինել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանում մարդկանց հավաքագրում են, գալիս են Հայաստան, Հայաստանում նրանց աշխատանքով են ապահովում՝ առանց մի լումա հարկ վճարելու։
Նա հարց հնչեցրեց՝ եթե կառավարությունը ջանասիրաբար ուզում է հարկել արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին, ինչո՞ւ նույն ջանասիրությունը գործի չի դնում Հայաստան խոպան եկածների նկատմամբ։
«Առերևույթ սա խոշոր ընդհատակյա բիզնես է»,- ասաց Խաչատրյանը։
20–30 հազար հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում. զբոսաշրջիկներ քիչ են գալիս. Քերոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացված հարցը լեգիտիմ համարեց, նշեց՝ ամեն ինչ պետք է արվի այդ մարդկանց հարկային դաշտ բերելու համար։ Արթուր Խաչատրյանը շարունակեց իր հարցադրումը՝ շեշտելով՝ Հնդկաստանում պետք է հավաքագրման հատուկ կետեր լինեն՝ այդ մարդկանց Հայաստան ուղարկելու համար, նմանապես մեզ մոտ պետք է ընդունման կետեր լինեն։
Փաշինյանը, ի պատասխան պատգամավորի հարցադրման, նշեց՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանում աշխատանք կա։ Այնպես չէ, որ բոլորն իրենց սրտի աշխատանքը կարող են գտնել, բայց, ըստ գործադիրի ղեկավարի, խոպան մեկնելն ինչ-որ առումով իներցիա է դարձել։
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը
ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղ...
«Անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց բոլոր խնդիրները». Կոստանյանը` Կոնդ թաղամասի մասին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպք...
Մահացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, տան կրտսեր զավակը
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հ...
ՆԳՆ-ն՝ 00 oo 000 համարանիշը 300.000 դոլարով վաճառվելու լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը...