Չինաստանը մեղմացնում է ԱՄՆ ապրանքների մաքսատուրքերը
Չինաստանը հայտարարել է, որ դադարեցնելու է ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սահմանված պատասխան մաքսատուրքերը՝ անցյալ շաբաթ երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Պետական խորհրդի մաքսատուրքային հանձնաժողովը նշել է, որ նոյեմբերի 10-ից կվերացնի ԱՄՆ-ից որոշակի գյուղատնտեսական ապրանքների վրա սահմանված մինչև 15% մաքսատուրքերը։ Միևնույն ժամանակ, սոյայի ներմուծման վրա 13% մաքսատուրքը կմնա ուժի մեջ։
Հանձնաժողովի տվյալներով՝ որոշ մաքսատուրքերի պահպանումը կապված է նախկինում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված «Ազատագրման օրվա» մաքսատուրքերի հետ, որոնց պատասխանն էր Պեկինի հակամիջոցների փաթեթը։
Նոր քայլը դիտարկվում է որպես առևտրային լարվածության մեղմացման ազդանշան և հնարավոր նոր բանակցությունների նախերգանք։





























