Առողջության համընդհանուր ապահովագրությունը կմեկնարկի 2026-ին․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը։
Փաշինյանի խոսքով՝ համակարգը կգործարկվի 2026 թվականի հունվարից և կվերաբերի բոլորին, սակայն ոչ բոլոր բժշկական ծառայություններին։ Նա ընդգծել է, որ ապահովագրական փաթեթները կունենան հստակ սահմաններ՝ ընդգրկելով առաջնային և կարևոր ծառայությունները։
Ավանեսյանը նշել է, որ առանձնացվել են ամենատարածված հիվանդությունները և դրանց բուժման կարևոր ծառայությունները՝ շեշտը դնելով կանխարգելման վրա։ Նա նաև տեղեկացրել է, որ փաթեթի տարեկան արժեքը նախատեսվում է 129 600 դրամ։
Պետությունը 2026-ի հունվարի 1-ից ամբողջությամբ կվճարի մինչև 18 և 65 և բարձր տարիքի, հաշմանդամություն ունեցող և սոցիալական որոշ շերտերի քաղաքացիների փաթեթները։ 200 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները փաթեթը կվճարեն 2027-ից։ Միաժամանակ կկրճատվեն «Զինապահ» հիմնադրամի վճարները՝ 5500 դրամից դառնալով 1000 դրամ, իսկ սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կկարողանան ամսական մինչև 6000 դրամ հետ ստանալ։
Համակարգը կներառի նաև պարտադիր ամենամյա սկրինինգային ծրագրեր՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով։ Փաշինյանը նշել է, որ 200 000 դրամ շեմը ընտրվել է ստվերային աշխատավարձերի կրճատման խթանման համար։
Վարչապետը շեշտել է, որ բարեփոխումը երկարաժամկետ գործընթաց է, որը ժամանակի ընթացքում կփոխի առողջապահական համակարգը և կնպաստի տնտեսության զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Զովունի գյուղի բնակիչը զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 17-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժին եկած 50-...
Եղանակը՝ Հայատանում
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին, 12-...
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ադրբեջանցի 2 զինվորականի կալանավորմանը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ադրբեջանցի 2 զինվորականի կալանավորմանը: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ իրենք տեղյակ են Հայաստա...
Ոստիկանությունն ամբողջությամբ ընդունել է ձերբակալվածների իրավունքների վերաբերյալ ՄԻՊ-ի առաջարկները
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի...