Քաղաքականություն

Դատախազը տվյալներ է ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը

Դատախազը տվյալներ է ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր հրավիրված հրատապ նիստին քննարկվում էր դատախազի միջնորդությամբ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը։Դատավոր Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, ո�…

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր հրավիրված հրատապ նիստին քննարկվում էր դատախազի միջնորդությամբ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը։


Դատավոր Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատախազ Ծովակ Մնացականյանը երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել հանրապետությունից չբացակայելու արգելքը։


Նշվում է, թե դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան, այն հիմնավորմամբ, թե իբր օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը և ներկայացվել է միջնորդություն՝ նրա նկատմամբ կրկին արգելք կիրառել՝ հանրապետությունից չբացակայելու համար։


Նիստը հրավիրելու պատճառների մասին Սերժ Սարգսյանը տեղյակ չէր. «Նիստը սկսվի՝ հասկանալի կդառնա»,-լրագրողներին ասաց նախագահը։


Նիստը կշարունակվի դռնփակ կարգով։


Նշենք, որ նախորդ նիստերում հանվել էր հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250