Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը մտնում է նոր փուլ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին՝ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում։
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը, Յոհաննես Լուխների գլխավորությամբ, նոյեմբերի 5-6-ը գտնվում է Երևանում՝ հայկական կողմին վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը փոխանցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի հիմնական ուղղություններն ու իրականացման մեխանիզմները։ Արփինե Սարգսյանը նշել է, որ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ միտված վստահության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը։ Նախարարը հավելել է, որ գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ռազմավարական փաստաթուղթ է՝ քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության բարեփոխումների ոլորտներում։
Արփինե Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ազատ և արժանապատիվ կերպով ճանապարհորդել դեպի Եվրոպական Միություն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Զելենսկի
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլա...
Աշխատանքից ազատվել են փոխվարչապետ Մաթևոսյանն ու նախարար Դումանյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպո...
Հայաստանը մինչև հուլիս Եվրամիության հետ ստորագրելու է նոր փաստաթուղթ
Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, որը նախատեսվում է ստորագրել մինչև հուլիս։ Այս մաս...
Թրամփը հայտարարել է, որ երեկ խոսել է Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին և հեռախոսազրոյց ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտ...