Հասարակություն
Թեհրանում մնացել է ընդամենը 2 շաբաթվա ջուր
Edita
Թեհրանը հայտնել է ջրի կրիտիկական պակասի մասին: France24-ի տվյալներով՝ Ամիր Քաբիր ջրամբարը, որը Իրանի մայրաքաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուրներից մեկն է, լցված է ընդամենը 8%-ով։
Ըստ իշխանությունների՝ երկարատև երաշտի պատճառով ամբարտակում եղած ջուրը կբավականացնի միայն երկու շաբաթվա համար: Մասնագետները նշում են, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը տասնամյակների ընթացքում գրանցվածներից ամենավատն է։
Իրանի կառավարությունը քննարկում է ռեսուրսների վերաբաշխման արտակարգ միջոցառումները և կոչ է անում բնակչությանը խնայել ջուրը։
Նմանատիպ հոդվածներ
Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ոսկանյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Mariam Z.
Դադարեցվել է մայրաքաղաքում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոններից 11-ի գործունեությունը. Երևանի քաղաքապետարան
WRed