Լատվիան հետաձգել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու գործընթացը
Լատվիան որոշել է հետաձգել երկրի դուրս գալը Ստամբուլյան կոնվենցիայից՝ փոխանցելով հարցը հաջորդ քննարկմանը։ Որոշման հիմքում լայն հասարակական բողոքներն են, որոնք առաջացան խորհրդարանի նախնական քվեարկությունից հետո։ Գործող օրենսդրության համաձայն՝ նոր առաջարկներ կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը՝ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Լատվիայի պատգամավորները քվեարկել էին կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված միջազգային համաձայնագրից դուրս գալու օգտին։ Սակայն երկրի նախագահ Էդգարս Ռինկևիչսը նոյեմբերի 3-ին մերժել էր ստորագրել այդ օրենքը՝ վերադարձնելով այն նոր քննության։
Ըստ սահմանադրության՝ եթե խորհրդարանը երկրորդ անգամ ընդունի նույն նախագիծը, նախագահը այլևս չի կարող արգելափակել դրա ուժի մեջ մտնելը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նոր գրառում ունի
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր...
Իսրայելը համաձայնվել է Թրամփի հրադադարի առաջարկին
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ...
Նոյեմբերի 24-ից 30-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 220 անգամ
Նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադ...
Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ «Սիրե...