Մոսկվայում հանդիպել են Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շոյգուն իր խոսքում ընդգծել է, որ Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն և խորհրդակցություններ է պահանջում․
«Վերջին իրադարձությունները տարածաշրջանում՝ Կովկասում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում, պահանջում են մեր շարունակական ուշադրությունը և փոխգործակցությունը»,- ասել է նա։
Արմեն Գրիգորյանը նշել է, որ պատրաստ է մանրամասներ ներկայացնել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Շոյգուն նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։





























