Էստոնիայի ԱԳ նախարարն առաջարկում է Չինաստանին միանալ ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշմանը Պուտինի նկատմամբ

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ Չինաստանը կարող է էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա և նպաստել Ուկրաինայում զինված գործողությունների դադարեցմանը։ Նրա խոսքով՝ Պեկինը պետք է վերանայի իր դիրքորոշումը և չշարունակի աջակցել Մոսկվային տնտեսական ճանապարհով։


«Չինաստանը պնդում է, թե չի մասնակցում այս ռազմական հակամարտությանը, սակայն ես հստակ նշել եմ, որ նա ունի հսկայական ազդեցություն Ռուսաստանի վրա։ Այս ազդեցությունը շաբաթ առ շաբաթ աճում է, քանի որ ռուսական տնտեսությունը գտնվում է թուլացած վիճակում»,- ասել է Ցահկնան:


Էստոնացի դիվանագետի կարծիքով՝ Չինաստանի միանալը միջազգային ճնշման ջանքերին կարող է արագացնել հրադադարի հասնելու գործընթացը։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը շարունակում են փնտրել դիվանագիտական ուղիներ՝ Ռուսաստանի վրա ազդեցություն գործադրելու նպատակով։

Քաղաքականություն