Ախտոյանների ընտանիքը հեռացվել է Մերձավանից

NEWS.am-ի տեղեկություններով՝ Ախտոյանների ընտանիքը, որի նկատմամբ Մերձավանի բնակիչները ստորագրահավաք էին սկսել՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո, հեռացվել է գյուղից։


Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց։


«Անվտանգության տեսակի հետ կապված չենք մեկնաբանում»,- նշել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով Ախտոյանների ընտանիքին հեռացնել գյուղից։


Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը ներկայումս գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Նա Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է։

Քաղաքականություն