Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը

Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը, որը մեղադրվում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։


Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը:


Հիշեցնենք, որ ՔԿ հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Ս.-ն (Ստեփան Սամվելյան) 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի (Արամ Սարգսյան) սպանությունը։ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քաղաքականություն