Կկրճատվեն «Զինապահ» վճարները՝ առողջապահական բեռը թեթևացնելու համար
Առողջապահական համընդհանուր ապահովագրության վճարների բեռը թեթևացնելու նպատակով նախատեսվում է «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները կրճատել՝ վերադառնալով նախկին չափերին։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ 1000 դրամից մինչև 1 մլն դրամ եկամուտ ստացողների համար ներկայիս 5500 դրամի փոխարեն վճարումը կդառնա 1000 դրամ։
Բացի այդ, նախատեսվում է հայտարարագիր լրացրած անձանց առողջապահական ծախսերի փոխհատուցումը բարձրացնել՝ քաղաքացիներին ամսական մինչև 6000 դրամ վերադարձնելու ձևաչափով։
«Երբ քաղաքացին համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակում օգտվի որևէ բժշկական ծառայությունից, նրան SMS կուղարկվի՝ նշելով, թե որքան գումար է վճարվել այդ ծառայության համար»,– նշեց Փաշինյանը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ քաղաքացիների վերահսկողությունը կարևոր է համակարգի թափանցիկության համար։ «Քաղաքացին արդեն հավելվածում տեսնում է, թե իր անունով որ այցն է գրանցվել և ինչքան գումար է փոխանցվել պետպատվերով։ Այժմ հաղորդագրություն ուղարկելու մեխանիզմը կավելացնենք»,– ասաց նա։
Ավանեսյանի խոսքով՝ 200 000 դրամից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները 2026 թվականից ամսական 10 800 դրամ կվճարեն առողջապահական ապահովագրության համար։ Բացի այդ, նախատեսվում է, որ ապահովագրության շրջանակներում տարեկան բժշկական ստուգումները կդառնան պարտադիր։
Հիշեցնենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության օրենսդրական նախագիծը դեռ քննարկման փուլում է և պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն` ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչը: Բաքվում հայտարարել...
Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է. Կառավարությունը՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում կեղծ լուրերի մասին. ՀԺ
Զանգեզուրյան միջանցքի» մասին ՀՀ կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաստ...
Նորաբնակների բռնությունը և կառուցապատման նախագծերի արագացումը հասնում են նոր բարձունքների
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմտյան ափն Իսրայելի կողմից բռնակցելու ցանկացած ծրագիր կլինի «կարմի...
Թրամփը` Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը՝ այն անվանելով «շա...