ՔԿ նախագահը՝ Հովհաննավանքում տեղի ունեցածի մասին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրավապահ մարմինները ստացել են հանցագործության մասին հաղորդում։ Նրա խոսքով՝ հաղորդումը ներկայացրել են ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, այլ փաստաբանները։
«Որքան տեղյակ եմ, հանցագործության մասին հաղորդումը ստացվել է, սակայն ոչ Մայր Աթոռից։ Այն ընթացք է ստացել օրենքով սահմանված կարգով»,– նշել է Պողոսյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այս փուլում քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Այս պահին, որքան գիտեմ, վարույթ չի բացվել»,– հավելել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր՝ կարգալույց հոգևորականը «զավթել է» Հովհաննավանքը և հույս էր հայտնել, որ իրավապահ մարմինները կապահովեն վանքի վերադարձը եկեղեցուն։
Լրագրողների հարցին՝ արդյոք ուսումնասիրվում են մամուլում շրջանառվող պնդումները Եզրաս Սրբազանի անցյալի վերաբերյալ, Արթուր Պողոսյանը պատասխանել է, որ նման դեպքերում Քննչական կոմիտեն կարող է գործել միայն հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում։
«Մենք ինքնուրույն ստուգում չենք իրականացնում․ նման գործառույթը վերապահված է օպերատիվ-հետախուզական մարմիններին»,– նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թող այնտեղ էլ լենտաները կապեն, թե այնտեղ ՔՊ-ական են, այստեղ ՔՊ-ական չեն. «Առինջ մոլի» աշխատակից
«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդգծելով իրենց իրավունքների խախտումն ու անգործո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Նա հայտնի է բացարձակ անգրագիտությամբ. Լավրով
Քաղաքական գործիչները, ինչպիսիք են ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը և Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը,...
Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել ելույթով
Չեմ կարծում, որ որոշում կայացվի, հավանական է, որ վաղը կրկին նիստ կնշանակվի` հաշվի առնելով այս տեմպը, արագությունը: Այս մ...