Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ բեռների մինչև 20%-ը, եթե Հայաստանի տարածքով բացվեն նոր երթուղիներ
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է փոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը, հաղորդել է տրանսպորտային միջանցքների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին: Մասնագետները գնահատում են, որ նոր երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել մինչև 2 միլիոն տոննա տարանցիկ բեռ, որը կազմում է «Միջին միջանցքով» անցնող ընդհանուր հոսքի մոտավորապես 15-20%-ը:
Պաատա Ցագարեիշվիլին նշել է, որ առաջինը կսկսեն գործել ավտոմոբիլային երթուղիները, իսկ երկաթուղային ծառայության գործարկումը կտևի ևս 5-6 տարի։
Մասնագետի խոսքով՝ նման մասշտաբի կորուստները լուրջ հարված կլինեն Վրաստանի տնտեսությանը։ Նա կոչ է արել Թբիլիսիին վերանայել իր սակագնային քաղաքականությունը, արդիականացնել ենթակառուցվածքները և ավելի ակտիվորեն ներգրավել բեռներ Կենտրոնական Ասիայից՝ մրցունակությունը պահպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 6-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց պաշտոն...
Այդ որոշումները Ադրբեջանը կհամարի անվավեր․ Ալիև
Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Հայաստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն վերապահում չունեն մեր հանդեպ․ վարչապետ
Հարաբերությունների այդպիսի ռեժիմ՝ միանալ, չմինալու մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջո...
Արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ. ՊՆ խոսնակ
«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ»,- ասված է ՊՆ խոս...