Հյուսիսային Կորեան 5000 զինվոր է ուղարկել Ռուսաստան
Փհենյանը մոտ 5000 հյուսիսկորեացի զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ «ենթակառուցվածքների վերականգնմանը» մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով երկրի խորհրդարանական հետախուզության հանձնաժողովին։
Հարավկորեացի օրենսդիր Լի Սոնգ-Գվոնի խոսքով՝ սեպտեմբերից ի վեր Հյուսիսային Կորեայից ռազմական շինարարներ են աստիճանաբար տեղափոխվում Ռուսաստան և ներգրավվում ենթակառուցվածքների նախագծերում։
Նա նաև նշել է, որ Սեուլը արձանագրում է «անձնակազմի վերապատրաստման և ընտրության շարունակական գործընթաց՝ հետագա տեղակայման համար»։
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ռուս-ուկրաինական սահմանի մոտ այժմ տեղակայված է շուրջ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր, իսկ մոտ 1000 սակրավոր զբաղվում է ականազերծման աշխատանքներով։





























