Երեկ ես նույնպես առաջադրվեցի․ Ռուբեն Ռուբինյան
«Երեկ ես նույնպես առաջադրվեցի ՔՊ կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Սա անում եմ երկու գլխավոր նպատակով.
1. 2026-ի ընտրություններում մենք բացառիկ շանս ունենք երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը: Երաշխավորելու, որ տասնամյակներ շարունակ կունենանք հանգստություն մեր սահմաններին` առանց վախի մեր որդիների, եղբայրների, հայրերի ու ինքերս մեր կյանքերի համար: Տասնամյակներ, որոնք կօգտագործենք մեր երկրի տնտեսական զարգացմսն համար:
Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի:
2. 2026-ի ընտրությունները կաշառակերներն ու գողերը դիտարկում են որպես շանս` վերադառնալու իշխանության, որպեսզի շարունակեն զբաղվել իրենց սիրած գործով` ձեռքի հետ էլ մոտեցնելով իրենց միութենական երազանքները:
Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը նրանց չի տրվի, եթե ոչ` կտրվի»,-եզրափակել է Ռուբինյանը:





























