ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեհ ֆերմերները սկսել են հարձակվել ուկրաինական բեռնատարների վրա
Լեհ ֆերմերները սկսել են հացահատիկով հարձակվել ուկրաինական բեռնատարների վրա։ Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN հրատարակությունը։
«Լեհ ֆերմերները անցակետում հացահատիկով հարձակվում են ուկրաինական բեռնատարների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ֆերմերները փորձում են ցորենը դատարկել մեքենաներից՝ օգտագործելով անկյունահղկիչներ (болгарка)։
Փետրվարի 11-ին Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն հայտնել է, որ գրեթե 1,5 հազար բեռնատարներ կուտակվել են Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին գտնվող անցակետերում բողոքի ակցիաների պատճառով։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ավելի քան 30 տրակտորներ ի նշան բողոքի փակել են ճանապարհը Մոլդովայի և Ռումինիայի սահմանին գտնվող Լեուսենի սահմանային կետում։
Նաև Ռադայի պատգամավոր Յուլիա Կլիմենկոն ասել է, որ Ուկրաինայում մոբիլիզացիայի մասին նոր օրենքը հնարավորություն կտա ֆերմերներից խլել տեխնիկան, ներառյալ կոմբայններն ու սերմնացանները, որոնք հարկավոր են բանակին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը և Հայաստանը ապրանքաշրջանառությունը կհասցնեն 3 միլիարդ դոլարի
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ «Հայաստանը, բացի շատ կարևոր հար...
Պետք է փորձենք նվազեցնել Հայաստանի արտահանման ռիսկերը. Քերոբյան
Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծ...
Թուրքիան բացել է հին բալկանյան միջանցքով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը
Թուրքական Botas գազափոխադրող օպերատորը բացել է հին բալկանյան միջանցքով դեպի Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը հա...
Բիթքոյնի գինը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 հազար դոլարը
Փետրվարի 12-ի սակարկությունների ժամանակ բիթքոյնի փոխարժեքը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 հազար դ...