Պետք է փորձենք նվազեցնել Հայաստանի արտահանման ռիսկերը. Քերոբյան
Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030 թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։
Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի արդյունքներով կազմված՝ ՀՀ արտահանման ռազմավարության տեսլականը և հիմնական ուղղությունները, ներկայացվել են վերլուծության իրականացման մեթոդաբանությունը, արտահանման առաջնային ապրանքներն ու ուղղությունները և ապրանքների համապատասխանությունն առաջարկվող շուկաներին։
«Արտահանումը ցանկացած երկրի տնտեսության ողնաշարն է, որն ապահովում է երկրի մրցունակությունը, դիմադրողականությունը և զարգացումը։
Այս ռազմավարությամբ պետք է փորձենք նվազեցնել Հայաստանի արտահանման ռիսկերը, դիվերսիֆիկացման միջոցով նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից՝ շեշտը դնելով այն շուկաների վրա, որոնք դեռևս բացահայտված չեն մեզ համար։ Պիտի ստեղծենք այնպիսի գործիքակազմ, որը կնպաստի շուկաների բացահայտմանը»,- նշել է Վահան Քերոբյանը։
Առաջիկայում քննարկումներ են նախատեսված մասնավոր հատվածի և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների հետ ևս։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը և Հայաստանը ապրանքաշրջանառությունը կհասցնեն 3 միլիարդ դոլարի
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ «Հայաստանը, բացի շատ կարևոր հար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեհ ֆերմերները սկսել են հարձակվել ուկրաինական բեռնատարների վրա
Լեհ ֆերմերները սկսել են հացահատիկով հարձակվել ուկրաինական բեռնատարների վրա։ Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN հրատա...
Մոլդովայում ֆերմերները փակել են սահմանային կետի ճանապարհը
Մոլդովայում բողոքի ակցիա անող ֆերմերները փակել են սահմանային կետի ճանապարհը: Այս մասին հայտնում է RT-ն` հղում անելով «Ֆե...
Թուրքիան բացել է հին բալկանյան միջանցքով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը
Թուրքական Botas գազափոխադրող օպերատորը բացել է հին բալկանյան միջանցքով դեպի Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը հա...