Թուրքիան բացել է հին բալկանյան միջանցքով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը
Թուրքական Botas գազափոխադրող օպերատորը բացել է հին բալկանյան միջանցքով դեպի Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը հակադարձ ռեժիմով։
Օպերատորը հայտարարել է Թուրքիայից գազի մատակարարման հզորությունների ամրագրման հնարավորության մասին՝ արտահանման համար Մալկոկլար-Ստրանջա սահմանային կետով։ Մինչ «Թուրքական հոսքի» գործարկումը, Ռուսաստանից գազն այս կետով հոսում էր Թուրքիայի արևմուտք՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Ռումինիայի տարածքով։ Այն բանից հետո, երբ «Գազպրոմը» և «Botas»-ը գործարկեցին «Թուրքական հոսքը» և կառուցեցին հզորություններ Թուրքիայում, Բուլղարիայում, Սերբիայում և Հունգարիայում դրա ցամաքային շարունակության համար, ռուսական գազը սկսեց հոսել հակառակ ուղղությամբ՝ նոր՝ Malkoclar-Stranca 2 կետով:
Botas-ն առաջարկել է օրական մինչև 10 միլիոն խորանարդ մետր ամրագրման հզորություն 2024 թվականի համար առաջին և չորրորդ եռամսյակների համար և օրական 11 մլն խորանարդ մետր երկրորդ և երրորդ եռամսյակների համար:
Այս տարվա հունվարին Botas-ը և բուլղարական գազափոխադրող Bulgartransgaz-ը ստորագրել են միջօպերատորային համաձայնագիր այս կետով երկկողմանի գազի մատակարարման վերաբերյալ։ Միաժամանակ Բուլղարիա-Թուրքիա ուղղությամբ հնարավոր է մատակարարել մինչև 47 մլն խորանարդ մետր օրական:
Թուրքիայի գազատրանսպորտային ցանցի միջոցով հնարավոր է ապահովել բնական գազի հասանելիություն Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի հանքավայրերից, ինչպես նաև թուրքական վերագազիֆիկացման տերմինալների միջոցով LNG-ի համաշխարհային շուկայից, նշել է Bulgartransgaz-ը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը և Հայաստանը ապրանքաշրջանառությունը կհասցնեն 3 միլիարդ դոլարի
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ «Հայաստանը, բացի շատ կարևոր հար...
Բիթքոյնի գինը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 հազար դոլարը
Փետրվարի 12-ի սակարկությունների ժամանակ բիթքոյնի փոխարժեքը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 հազար դ...
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել ՌԴ–ի սառեցված ակտիվներից եկամուտների հնարավոր օգտագործման մասին
ԵՄ խորհուրդը երկուշաբթի հայտարարեց որոշման մասին, որը հստակեցնում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվն...
Ով կնշանակվի Էկոնոմիկայի նոր նախարար. ԶԼՄ
Իշխանական վերնախավում քննարկվում է Էկոնոմիկայի նոր նախարարի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Irakanum.am–ը:Լրատվամիջ...