«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Երևան, Շերամի 13/3) իրականացված վերահսկողությունը փաստել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Այն է՝
- արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը, չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- արտադրամասի սենքի և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը չի կանխում սննդամթերքի աղտոտման վտանգը,
- արտադրամասի պատերի որոշ հատվածներ վնասված են եղել, մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղի մի մասը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքայ ին մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող բեռնարկղերը, պատրաստված չեն եղել հիգիենայի պա հանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի ու հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հարկ վճարողները բյուջե են փոխանցել ռեկորդային՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում առաջին 1000 խոշոր հարկ վճարո...
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Հայաստանում գնաճը շարունակում է արագանալ. համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկի խմբի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը հուլիսի 29-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...