Մահ, փակուղի և հիշեցումներ ամերիկյան օգնության նվազման մասին․ իրավիճակը՝ Ուկրաինայի առաջնագծում
Ուկրաինայի զինված ուժերի զինվորները բողոքում են ռուսական դրոնների ամենօրյա հարձակումներից և հզոր ՌԷՊ (Ռադիոէլեկտրոնային պատերազմ) համակարգերից, որոնք ճնշում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև առաջնագծում առկա ծանր պայմաններից։ Այս մասին ասել է CNN-ի լրագրող Նիք Ուոլշը, ով ժամանել է Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Քառասուն ռուսական դրոններ ամեն օր հարձակվում են ուկրաինական խրամատների վրա։ Մարտկոցներն արագ նստում են ցրտին, ռուսական ՌԷՊ-ը նույնպես խլացնում է դրոնները»,- նշել է նա ռեպորտաժում։
Ուկրաինացի զինվորականները լրագրողի հետ զրույցում խոստովանել են, որ լուրջ կորուստներ են կրում և արդեն մարտական ոգին նվազում է:
«Հակահարձակումը կոչված էր այս ամռանը ռուսներին հետ մղել դեպի ծով։ Բայց այժմ այստեղ է տիրում կեղտ, մահ, փակուղի և հիշեցումներ ամերիկյան օգնության նվազման մասին: Բոլորովին այլ տրամադրություն է. ամեն ինչ տխուր է: Հուսահատության զգացում, անկեղծ ասած: Նախկինում նրանք (Ուկրաինայի զինված ուժերը) չէին խոսում պարտության մասին, բայց, կարծես, ամեն ինչ դրան է տանում»,- ամփոփել է լրագրողը։
Նմանատիպ հոդվածներ
12 ժամը մեկ Կարմիր ծովում գրոհներ կլինեն առևտրային նավերի ուղղությամբ
Եմենի «Անսար Ալլա» (հութիներ) ապստամբ շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը հայտարարել է Կարմիր ծովի ջրային տարածք...
Մենք դա կանենք․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իսրա...
Նրանք կբախվեն ավելի ծանր հետևանքների․ Եմենից սպառնում են հարձակվել Կարմիր ծովում ԱՄՆ նավերի վրա
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժումը մտադիր է Միացյալ Նահանգների կողմից իր վրա հարձակման դեպքում ի պատասխ...
Զելենսկին՝ կանանց մոբիլիզացիայի վերաբերյալ օրենքը ստորագրելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ չի ստորագրի կանանց մոբիլիզացիայի մասին օրենքը, եթե այն ընդունի Գերա...