Նրանք կբախվեն ավելի ծանր հետևանքների․ Եմենից սպառնում են հարձակվել Կարմիր ծովում ԱՄՆ նավերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժումը մտադիր է Միացյալ Նահանգների կողմից իր վրա հարձակման դեպքում ի պատասխան հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա: Այս մասին հայտարարել է հուսիների առաջնորդ Աբդել Մալեք Ալ Հուսին, որի ելույթը հեռարձակել Է Al Masirah հեռուստաալիքը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ամերիկայի ցանկացած հարձակում մեր երկրի վրա կհանգեցնի պատասխան հարձակման։ Մենք կվերածենք ամերիկյան նավերը (Կարմիր ծովում) մեր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախների։ Եթե ԱՄՆ-ն իր զինվորականներին ուղարկի Եմեն, ապա նրանք պետք է բախվեն նույնիսկ ավելի ծանր հետևանքների, քան դա եղավ Աֆղանստանում և Վիետնամում»,- ընդգծել Է Ալ-Հուսին:


Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին եւ թույլ չեն տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի եւ Բաբ Էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչեւ Գազայում գործողությունը դադարեցվի: Նոյեմբերի կեսերից Կարմիր ծովում մի քանի առեւտրային եւ ռազմական նավեր հարձակման են ենթարկվել «Անսար Ալլահի» վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Բացի այդ, հութիները գրավել են Galaxy Leader բեռնատար նավը, որում եղել են անձնակազմի ավելի քան 20 անդամներ։


Ի պատասխան հուսիների գործողությունների՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիայի ձեւավորման եւ Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովման եւ նավերի պահպանության գործողության նախապատրաստման մասին: Գործողության մասնակիցների թվում պետք է լինեն Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելյան կղզիները և Ֆրանսիան: Իր հերթին շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ կոալիցիայի ստեղծումը չի ազդի Իսրայելի հետ կապված առեւտրային նավերի վրա հուսիների հարձակման որոշման վրա:

Քաղաքականություն

Պատահարներ