Իսրայելը սկսել է հեղեղել Գազայի հատվածի մոտ 1300 ստորգետնյա թունելները․ ինչ է սպասվում․WSJ
Իսրայելական բանակը սկսել է ծովի ջուրը մղել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների համակարգ, որը Իսրայելի կարծիքով օգտագործվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին հղումով։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իսրայելական զինվորականների այս քայլը նպատակ ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքը։ Թունելները հեղեղելու գործողությունը կարող է տևել մի քանի շաբաթ։ Ջրհեղեղի համար օգտագործվում է Միջերկրական ծովի ջուրը։
Գազայի հատվածի տակ թունելների երկարության և գտնվելու վայրի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան: Ենթադրվում է, որ ցանցը բաղկացած է մոտավորապես 1300 թունելներից, որոնց ընդհանուր երկարությունը 400-ից 500 կիլոմետր է (համեմատելի է Մոսկվայի մետրոյի երկարության հետ, որն ունի 460 կիլոմետր):
Թունելների լայնությունը ոչ ավելի, քան երկու մետր բարձրություն և լայնություն ունի: Ըստ The Washington Post թերթի, թունելները բաժանվում են մի քանի տեսակի՝ կախված կիրառությունից։ Կան թունելներ ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության համար և թունելներ, որոնց միջոցով Համաս-ականները ներխուժել են Իսրայել հարձակումների համար:
Նշենք, որ դեռ դեկտեմբերի սկզբին թերթը գրել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերը նոյեմբերի կեսերին ավարտել են հինգ պոմպակայանների տեղադրումը Ալ-Շատի փախստականների ճամբարի մոտ։ Տեղակայանքները կարող են ջուր մղել Միջերկրական ծովից մի քանի շաբաթվա ընթացքում թունելները հեղեղելու համար: Ինչպես նշել էր թերթը, գրեթե անհնար է հաշվարկել թունելները ողողելու փորձի ազդեցությունը հողի և ստորերկրյա ջրերի վրա, ինչպես նաև, թե ինչ կլինի անկլավի ջրամատակարարման և կոյուղու համակարգի հետ։ Բացի այդ, կա հավանականություն, որ ջրհեղեղի հետևանքով վտանգավոր նյութեր, որոնք հավանաբար գտնվում են թունելներում, կարող են մտնել հող:
Թերթը ընդգծել է, որ սա կարող է բարդ իրավիճակի մեջ դնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմին և կհանգեցնի ողջ աշխարհի դատապարտմանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...