ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելցի զինվորները կիսամերկ վիճակում խոշտանգել են պաղեստինցի տղամարդկանց
Իսրայելցի զինծառայողների կողմից բռնվելուց հետո տասնյակ պաղեստինցիներ Գազայի հատվածի հյուսիսում մերկացվել են, կապկպվել ու ծնկի բերվել։ Համացանցում շարունակ կադրեր են տարածվում։
Կադրերում երևում է, որ Իսրայել պաշտպանության ուժերը տասնյակ տղամարդկանց տեղավորում են մեքենաների բեռնախցիկներում: Ենթադրաբար, պաղեստինցիներին շրջապատել են Ջաբալիայի փախստականների ճամբարում:
Հայտնի է, որ տղամարդկանց մերկացրել են, որպեսզի զենքի առկայության դեպքում, հայտնաբերեն այն: Բացի այդ, նրանց ոտաբոբիկ քայլացրել են Գազայի հրապարակով:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հաստատել է, որ տղամարդիկ գերի են ընկել։ Հագարին հավելել է, որ իսրայելական զորքերը Գազայում ձերբակալել և հարցաքննել են հարյուրավոր մարդկանց, որոնք կասկածվում են զինյալների հետ կապերի համար:
Նշենք, որ վերջինս չի պարզաբանել՝ նրանք ՀԱՄԱՍ-ի անդամնե՞ր են, թե՞ քաղաքացիական անձինք:
Հիշեցնենք ՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելցի զինվորականները Գազա քաղաքում ձերբակալել են մի քանի տասնյակ տղամարդկանց՝ ՀԱՄԱՍ շարժման հետ նրանց կապերը ստուգելու համար։


Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀԱՄԱՍ»-ը հրթիռակոծել է Թել Ավիվը․ օդային հարվածների ազդանշաններ են հնչում
Թել Ավիվում օդային հարվածների ազդանշաններ են հնչում: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայան ուղղությամբ
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի մերձակայքում Գոլանի բարձունքներից արձակված մի քանի հրթիռ են խոցե...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...