ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՑԱԽԱԼ-ը կիսամերկ վիճակում ձերբակալել է տասնյակ տղամարդկանց
Իսրայելցի զինվորականները Գազա քաղաքում ձերբակալել են մի քանի տասնյակ տղամարդկանց՝ ՀԱՄԱՍ շարժման հետ նրանց կապերը ստուգելու համար։ Այս մասին այսօր հայտնել Է իսրայելական Kan ռադիոկայանը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռադիոկայանը նշում է, որ ստուգվելու է ձերբակալված տղամարդկանց մասնակցությունը ահաբեկչական գործունեությանը:
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում են տասնյակ մերկացրած տղամարդիկ, որոնք նստած են գետնին: Նրանց հսկում են իսրայելական բանակի զինվորները։
Ի դեպ Գազայի առողջապահության նախարարությունը թարմացրել է զոհերի մասին իր տվյալները. զոհված պաղեստինցիների թիվը հասել է 17177-ի, վիրավորներինը՝ 46 հազարի։ Վերջին մեկ օրում զոհվել է 350 պաղեստինցի, վիրավորվել՝ 1900-ը, հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան:


Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացիներին մահացու վտանգ է սպառնում․ Զելենսկայա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիներին մահացու...
Պուտինի ռազմավարությունը ցույց է տալիս իր արդյունավետությունը
Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմավարությունն ապացուցում է իր արդյունավետությունը։...
Զելենսկին նշել է՝ որն է Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ այս ձմռան համար պաշտպանության ուժերի հիմնական խնդիրներից մեկը թույլ չտ...
Հրամանատարությունը լքել է մեզ․ ուկրաինացի զինվորները՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին
Ուկրաինայի Զինված ուժերի զինվորները կարծում են, որ ուկրաինական հրամանատարությունն իրենց թողել է առաջնագծում։ Այս մասին հ...