Սպանդանոցների մասով օրենքներ կան, բայց դրանք չեն աշխատում․ Քերոբյան
Այսօր լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ տնտեսվարողների այն բողոքներին, թե մորթը սպանդանոցներ հասցնելը թանկ է արժենում։
«Իրենք կարող են իրենց նկատառումները փոխանցել մեզ, մենք անպայման դրանով կզբաղվենք։ Բայց էստեղ էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը, եթե օրենքներն աշխատեն, վստահ եմ, որ կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան, որպեսզի սպասարկումն այդ ոլորտում լինի բարձր մակարդակի վրա։ Քանի որ օրենքները չեն աշխատում մինչ այժմ այս ոլորտում, դա բերելու է նրան, որ այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել սպանդանոցների ոլորտում, ունենան ֆինանսական դժվարություններ, քանի որ օրենքի պատշաճ չկիրառման արդյունքում չի ձևավորվել այն բիզնես ծավալը, որպեսզի թույլ տա՝ այդ ընկերությունները շահույթով աշխատեն»,- նշել է նա։
Քերոբյանը նաև հավելել է, որ իրենք այդ մասով վճռական են։
«Այսինքն՝ պետք է աշխատեցնենք օրենքը։ Եթե տեսնում ենք, որ օրենքը կիրառելու մասով կան բացեր, ապա լրացուցիչ գործիքներ պետք է ներդնենք»,-ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ժամերի կամ օրերի հարց է․ Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել։ Այս մասին պարզաբանել է ...
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցությա...
Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություն...
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...