Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նշենք, որ պատգամավորներից 63–ը կողմ քվեարկեցին, դեմ` ոչ ոք, ձեռնպահ` 25–ը։
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է; Նա առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`
1.երկու տարի ուղղակի ծառայելով,
2.մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
3.վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
4.մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
5.չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։
Այսպիսով, ըստ պատգամավորի, 10 մլրդ դրամ մուտք կլինի պետական բյուջե, ու 5000–ից ավելի անձ պարտադիր զինծառայություն կանցնի։ Սարգսյանի խոսքով` այս պահին հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնք չեն ծառայել։
Սարգսյանը հայտարարել է. «Ես չեմ ցանկանում, որ նորից համաներում անենք այս մարդկանց պատասխանատվությունից ազատելու համար։ Միաժամանակ չեմ ուզում, որ ծառայությունից խուսափած քաղաքացին ուղղակի դատապարտվի. եթե անձին դատապարտում ենք, ապա պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի համար տարեկան մոտ 5 մլն դրամ է ծախսում»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...
Փորձել են փոստատանը կեղծ թղթադրամ իրացնել
Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է...
ՊԵԿ հայտարարությունը՝ օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին
ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154...