Ուկրաինացիներին մահացու վտանգ է սպառնում․ Զելենսկայա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիներին մահացու վտանգ է սպառնում, եթե Արևմուտքը չշարունակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Ուկրաինայի առաջին տիկինն այդ մասին ասել է այն բանից հետո, երբ Հանրապետական սենատորներն արգելափակել են Կիևին ավելի քան 60 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու նախագիծը:
«Մենք օգնության կարիք ունենք։ Պարզ ասած, մենք չենք կարող հոգնել այս իրավիճակից, քանի որ եթե հոգնած լինենք, մենք կմեռնենք: Եվ եթե աշխարհը հոգնի, նրանք պարզապես թույլ կտան մեզ մեռնել: Մեզ համար շատ ցավալի է տեսնել նշաններ, որ օգնելու ցանկությունը կարող է մարել: Մեզ համար դա կյանքի հարց է։ Ուստի ցավալի է տեսնել դա»,- ասաց Զելենսկայան:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները սպառնում են ոչ միայն Եվրոպայի, այլև ԱՄՆ-ի անվտանգությանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ Ուկրաինայում հաղթանակի դեպքում ռուսական զորքերը կարող են ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր: Նա վստահություն է հայտնել, որ եթե Պուտինը վերցնի Ուկրաինան, ապա դրանով կանգ չի առնի։
Նմանատիպ հոդվածներ
Ղրիմից հայտնում են՝ Ուկրաինայի ժողովրդի համար սա սահմռկեցուցիչ իրավիճակ է
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա ՈՒկրաինայի փլո...
Պուտինի ռազմավարությունը ցույց է տալիս իր արդյունավետությունը
Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմավարությունն ապացուցում է իր արդյունավետությունը։...
Զելենսկին նշել է՝ որն է Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ այս ձմռան համար պաշտպանության ուժերի հիմնական խնդիրներից մեկը թույլ չտ...
Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասիկա նահանգի Աշ-Շադդադի քաղաքի նավթահանքերի ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթա...