Հայտնի է՝ ինչ անուն կկրի Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը
Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Գազայի հատվածում ցամաքային գործողության բոլոր նախապատրաստական աշխատանքները և հայտարարել է դրա պաշտոնական անվանումը՝ «Ջախջախիր և նվաճիր»։ Այս մասին հայտնում է Kp.ru–ն:
Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում շարունակվող գործողությունը կոչվում է «երկաթե սրեր»։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ շուտով հրաման կտրվի Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Այս մասին նա հայտարարել է Գազայի հետ սահմանին տեղակայված «Գիվատի» բրիգադի զինվորների հետ հանդիպման ժամանակ։
«Հիմա դուք հեռվից եք տեսնում Գազան, շուտով այն կտեսնեք ներսից։ Հրամանը կգա»,- ասել է Գալանտը, ում խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը։
Հավելենք, որ Իսրայելի հարձակումների հետևանքով պաղեստինցիների զոհերի թիվը անցել է 3,4 հազարից, ավելի քան 12 հազար մարդ վիրավորվել է։ Այս տվյալները ներկայացնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր Telegram ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Ար...
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարա...
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...