Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լերները:
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման մասին.
«Մենք մեծացրել ենք Գազայի հատվածի վրա հարձակումների տեմպերը։ Մեր ռազմաօդային ուժերը հարձակվում են ստորգետնյա թիրախների և ահաբեկչական ենթակառուցվածքների վրա: Շարունակելով Գազայի հատվածի վրա հարձակումները՝ մեր ուժերն այս ժամերին ընդլայնում են ցամաքային գործողության շրջանակը՝ ապահովելու այս պատերազմի նպատակների իրագործումը»։
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության արդյունքը կլինի «երկար տարիներ ձգվող էպիկական չափերի մարդասիրական աղետը»:
«Իսրայելը հենց նոր ցամաքային պատերազմ է սկսել Գազայում»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Ար...
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ պայթեցրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ փո...
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ խմբավորումը երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանից 16 հրթիռ է արձակել Հայֆայի, Նահարիայի և իսրայելական այլ քաղաքներ...