Քաղաքականություն

Ղրղզստանը ցանկանում է զարգացնել համագործակցությունները Հայաստանի հետ

Ղրղզստանը ցանկանում է զարգացնել համագործակցությունները Հայաստանի հետ
Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական խնդիրները, առևտրատնտեսական ու ներդրումային փոխգործակցության ընդլայնումը, ինչպես…

Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական խնդիրները, առևտրատնտեսական ու ներդրումային փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


Ժապարովը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում՝ ի նպաստ հայ ժողովրդի բարօրության։



Ղրղզստանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայկական կապերի հետագա խորացմանը, որոնք խարսխված են ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։ Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը և հնարավորություն կտան սահմանելու փոխգործակցության նոր ուղղություններ։


Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։ Ժապարովը նշել է երկկողմ փոխգործակցությունն ավելի գործնական բովանդակությամբ հագեցնելու, փոխադարձ առևտրի ծավալներն ընդլայնելու, արտադրական կոոպերացիան զարգացնելու և ներդրումներ ներգրավելու անհրաժեշտությունը։


Իր հերթին, Փաշինյանը շնորհավորել է Ժապարովին Ղրղզստանի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դա լրացուցիչ հնարավորություններ կստեղծի միջազգային հարթակներում համագործակցության խորացման համար։


Նա նաև անդրադարձել է Ղրղզստանի արձանագրած հաջողություններին սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում՝ շեշտելով ներդրումային ծրագրերի իրականացման և երկրի տնտեսական աճի տպավորիչ տեմպերը։


ՀՀ վարչապետի խոսքով՝ այդ ձեռքբերումները նպաստավոր նախադրյալներ են ձևավորում Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ու տնտեսական համագործակցության ընդլայնման համար։ Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության բարելավումը կնպաստի երկկողմ առևտրի հետագա զարգացմանն ու երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։


Բանակցությունների ամփոփմամբ՝ կողմերը վստահություն են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ղրղզա-հայկական համագործակցության հետագա զարգացմանը բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250