Քաղաքականություն

Պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կկազմակերպվի տիկին Զոնաբենդի հետ. Կառավարություն

Պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կկազմակերպվի տիկին Զոնաբենդի հետ. Կառավարություն
ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: News.am-ի գրավո�…

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ գործադիրից հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, և փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար:


Հիշեցնենք, որ Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին:


Օգոստոսի 5-ին կառավարությունից պատասխանելով հարցմանը՝ հայտնել են, որ տեղեկացված են Վերոնիկա Զոնաբենդի կողմից բաց նամակով բարձրացված հարցերին:


«Հաշվի առնելով դրանց զգայունությունը, Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել տիկին Զոնաբենդի հետ՝ հասցեագրելու բարձրացված հարցերը, ինչպես նաև ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերն ու գործողությունները: Միաժամանակ հայտնում ենք նաև, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, փոխանցվել են համապատասխան գերատեսչության անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասված է կայքին ուղարկված պատասխանում:


Նշենք, որ պատասխանում հիշատակված համապատասպան գերատեսչությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250