Քաղաքականություն Կարևոր

Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միասին անդամակցել ԵՄ-ին. Politico

Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միասին անդամակցել ԵՄ-ին. Politico
Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միաժամանակ անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին, հայտնում է Politico-ն։Իսլանդիայի դեպքում գործընթացի հիմնական պայմանը օգոստոսին նախատեսված հանրաքվեի դրական…

Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միաժամանակ անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին, հայտնում է Politico-ն։


Իսլանդիայի դեպքում գործընթացի հիմնական պայմանը օգոստոսին նախատեսված հանրաքվեի դրական արդյունքն է, որով քաղաքացիները պետք է հավանություն տան ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը։


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Իսլանդիան անվանել է «հատուկ դեպք»՝ հաշվի առնելով երկրի մասնակցությունը Եվրոպական տնտեսական գոտուն և Շենգենյան գոտուն։ Նրա գնահատմամբ՝ բանակցությունների վերսկսման դեպքում դրանք կարող են տևել մեկից երկու տարի։


Politico-ի փոխանցմամբ՝ այդ ընթացքում Իսլանդիան կարող է հասնել Չեռնոգորիայի ինտեգրման մակարդակին։ Չեռնոգորիան արդեն փակել է բանակցային 33 գլուխներից կեսից ավելին և նպատակ ունի ԵՄ-ին անդամակցել մինչև 2028 թվականը։


Եվրոպացի պաշտոնյաներից մեկը Իսլանդիայի և Չեռնոգորիայի միաժամանակյա անդամակցությունն իրատեսական սցենար է համարել։ Նրա խոսքով՝ տնտեսապես զարգացած Իսլանդիան կարող է դառնալ ԵՄ բյուջեի դոնոր՝ որոշ չափով հավասարակշռելով Չեռնոգորիայի ինտեգրման հետ կապված ֆինանսական ծախսերը։


Չեռնոգորիայի եվրոպական հարցերով նախարար Մաիդա Գորևիչը հայտարարել է, որ Պոդգորիցան պատրաստ է Իսլանդիայի հետ համատեղ անդամակցության տարբերակին։ Իսլանդիայի արտգործնախարար Թորգերդյուր Կատրին Գունարսդոտտիրը ևս հնարավոր է համարել զուգահեռ անդամակցությունը՝ նշելով, որ այն կախված կլինի բանակցությունների ընթացքից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250