ՆԱՏՕ-ն կանցկացնի միջուկային զսպման զորավարժություններ
Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն կանցկացնի իր ամենամյա Steadfast Noon միջուկային զսպման զորավարժությունները Իտալիայում, Խորվաթիայում և Միջերկրական ծովում: Այս մասին հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգն ասել է, որ զորավարժությունները կօգնեն ապահովել «միջուկային զսպման հուսալիությունը, արդյունավետությունը և անվտանգությունը, և դա հստակ ազդանշան է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին»: Զորավարժություններին կմասնակցեն դաշինքի միջուկային և ոչ միջուկային պետությունների օդային և ռազմածովային ուժերը, քանի որ զորավարժությունների ընթացքում նրանց միջև փոխգործակցություն է իրականացվում։
Իր խոսքով՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ հիշեցնում է ՆԱՏՕ-ի միջուկային զենքի կարևոր դերի մասին ագրեսիան զսպելու գործում: