Ռուսաստանը ցնցվել է․ մեկ ժամում՝ երկու ուժգին երկրաշարժ
Կամչատկայում գրանցվել է երկու երկրաշարժ՝ 6.0 և 5.7 մագնիտուդով, երկու դեպքում էլ էպիկենտրոնը գտնվել է տարածաշրջանի մայրաքաղաքից հարավ-արևելք գտնվող ջրերում։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ այս մասին հայտնել է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայություն» դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ցնցումները գրանցվել են հուլիսի 15-ին՝ 6 րոպեի տարբերությամբ։
6.0 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 64.6 կմ խորության վրա, Պետրոպավլովսկ-Կամչատկայից 210 կմ հեռավորության վրա: 5.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է 72 կմ խորության վրա, քաղաքից 206 կմ հեռավորության վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործըն...