Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակիրների ողջ արտահանումը Մերձավոր Արևելքից։
«Տարածաշրջանից նավթի և գազի արտահանումը կա՛մ հասանելի կլինի բոլորին, կա՛մ հասանելի չի լինի ոչ մեկին»,- ասված է հայտարարության մեջ։
Չորեքշաբթի վաղ առավոտյան ամերիկյան զինվորականները կրկին շրջափակման մեջ են վերցրել իրանական նավահանգիստները՝ Հորմուզի նեղուցով անցնել փորձող նավերի վրա Թեհրանի հարձակումների պատճառով։
Մինչ այդ, հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր շրջափակման վերսկսման մասին, նա նաև նշել է, որ 20 տոկոսանոց վճար է սահմանելու նեղուցով անցնող նավերի համար։ Սակայն շրջափակման վերսկսումից մի քանի ժամ առաջ նա հրաժարվել էր տուրքեր գանձելու ծրագրից՝ վկայակոչելով Պարսից ծոցի իր դաշնակիցների խնդրանքները։