Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը մոտ ժամանակում չհամաձայնի գործարքի, ապա հաջորդ շաբաթ ԱՄՆ-ն կհարվածի երկրի էլեկտրակայաններին և կամուրջներին։ Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է ուժեղացնել հարվածները, մինչև ինքը չորոշի, որ «բավական է»։ Նա նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքները լինելու են հաջորդ թիրախները։
«Այսօր երեկոյան նրանց շատ ուժեղ կհարվածենք, վաղը՝ նույնպես, մյուս օրը՝ նույնպես։ Իսկ հաջորդ շաբաթ նրանց համար շատ ավելի վատ կլինի, որովհետև կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին։ Եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, կկաթվածահար անենք նրանց ամբողջ էներգետիկ համակարգը և կկործանենք բոլոր կամուրջները», — ասել է Թրամփը։
Նա Իրանը համեմատել է «հիանալի բռնցքամարտիկի» հետ, որին, իր խոսքով, պետք է «մի փոքր էլ հարվածել», մինչև հանձնվի։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունում կան մարդիկ, որոնք խափանում են հնարավոր համաձայնագիրը, և հաստատել է, որ ԱՄՆ-ի ճնշման ռազմավարության մաս են կազմում նաև ավիահարվածներն ու ծովային շրջափակումը։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ն արդեն չորրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցնում Իրանի ափամերձ շրջաններին։ Մինչդեռ Թեհրանը պաշտոնապես դեռ չի արձագանքել Թրամփի վերջին հայտարարություններին՝ նախկինում ընդգծելով, որ ճնշման չի ենթարկվի։
Լարվածությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակում է աճել, իսկ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հետագա էսկալացիայից։ Ըստ հրապարակման՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին հուշագիրն այլևս չեղարկված է։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Թռիչքների նոր սահմանափակում. ԵՄ-ի կարևոր խորհուրդը ավիաընկերություններին
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) բոլոր ավիաընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադ...
Իրանի Բանդար Աբբաս և Բուշեհր քաղաքներում նոր պայթյուններ են որոտացել
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում և Բուշեհրում, որտեղ տեղակայված են երկրի կարևորագույն միջուկայ...