Իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է 1300–ը, պաղեստինցիները՝ 110ը. նոր տվյալներ
Իսրայելի դեմ ռազմական հակամարտության ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1,1 հազարի, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունը հայտնել է նաև, որ Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից ի վեր ավելի քան 5,3 հազար մարդ վիրավորվել է։ Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին ТАСС-ին հայտնել է, որ Պաղեստինի հետ հակամարտության սրման հետեւանքով երկրի զոհված բնակիչների թիվը հասել է 1,3 հազարի, եւս 3,7 հազար մարդ վիրավորվել է։
«Չորեքշաբթի ժամը 18:20-ի դրությամբ զոհվել է 1100 քաղաքացի, ևս 5339-ը վիրավորվել է», - նշվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածում «առնվազն 900 մարդ» է զոհվել։
Իսրայելի և պաղեստինյան իսլամական «ՀԱՄԱՍ» շարժման միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան հարյուրավոր հրթիռներով Իսրայելի տարածքի վրա հարձակմամբ: Նույն օրը գրոհայինները ներխուժել են երաժշտական փառատոն։ Փառատոնի 260 մասնակիցների սպանված են գտել:
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «լիամասշտաբ հարձակման» անցնելու մասին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը խոստացել է առանց նախազգուշացման սպանել մեկական գերու՝ ի պատասխան Գազայի հատվածին հասցված հարվածների: Հաղորդվում է, որ առնվազն 100 իսրայելցի գերության մեջ է գտնվում ՀԱՄԱՍ-ի կողմից։