Իսրայելը դադարեցրել է էլեկտրամատակարարումը Գազա և հայտնել հարյուրավոր զինյալների ոչնչացման մասին

Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված:
 

Համապատասխան կարգադրությունն արել է Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը․
 

«Ես հրաման եմ ստորագրել էլեկտրամատակարարող ընկերությանը դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված: Այն, ինչ կար, այլևս չի լինի»,- գրել է նա X-ի իր էջում:

 

Բացի դա, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վնասազերծել է հարյուրավոր զինյալների, ովքեր փորձել են ներթափանցել երկրի հարավում՝ Գազայի հատվածի մոտ գտնվող անվտանգության պատնեշներից։
 

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային և օդային ուժերը գործողություններ են իրականացրել Իսրայելի հարավում գտնվող մի շարք շրջաններում և սպանել հարյուրավոր ահաբեկիչների», - ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն