Արցախի բնակչության տարհանումն ապահովելու համար կստեղծի հումանիտար միջանցքներ և ընդունման կետեր. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից նշում են, թե Բաքուն Արցախի բնակչության տարհանումն ապահովելու համար կստեղծի հումանիտար միջանցքներ և ընդունման կետեր։
Փաստացի պատերազմ սկսած ագրեսոր երկրից հայտնել են, թե Ղարաբաղի հայ բնակիչներին խոստանում են կազմակերպել վարչական, սոցիալական, կրթական, բժշկական, կրոնական և այլ օբյեկտների պաշտպանությունը։
Կանանց, երեխաներին, տարեցներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և հիվանդներին կտրամադրվի անհրաժեշտ բժշկական և այլ օգնություն, նրանց կտրամադրվի խմելու ջուր և սնունդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարեց Արցախում ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչ իրենք անվանում են իբրև «հակաահաբեկչական գործողությունը» սկսվել։
Նրանք հայտնել են, որ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են». Տիգրան Աբրահամյան
ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է...
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվը շատացել է. արցախցի քաղաքագետ
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվն է շատացել, հիմա էլ պտտվում են երկնքում։ «Հրապարակին» տեղեկացրել է արցախ...
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ավելի վ...
Մարտակերտի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ կա վիրավոր
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգա...