ԱՄՆ-ն կորցրել է իր նորագույն «F-35B» կործանիչը և օգնություն է խնդրում որոնողական աշխատանքներում
ԱՄՆ-ը փորձում է գտնել Հարավային Կարոլինայում կործանված «F-35B» գաղտագողի կործանիչը։ Ինչպես հայտնում է Joint Base Charleston-ը, միջադեպի հետևանքով օդաչուն ստիպված է եղել դուրս նետվել։
«Մենք աշխատում ենք ծովային հետեւակային կորպուսի Բոֆորտ ավիացիոն կայանի հետ՝ հայտնաբերելու F-35 ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել այսօր կեսօրին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Associated Press-ի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել «F-35B» ինքնաթիռի հետ, որը պատկանել է 2-րդ ծովային ավիաթվի 501-րդ կործանիչ ուսումնական ջոկատին։ Նախնական տվյալներով՝ օդաչուն տեղափոխվել է մոտակա բուժհաստատություն, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Հարկ է նշել, որ զինվորականները դիմել են տեղի բնակիչներին օգնության համար. կործանիչի կործանման հնարավոր վկաներին խնդրում են կիսվել տեղեկություններով, որոնք կօգնեն գտնել կործանիչը: Որոնումները կենտրոնացած են նահանգի կենտրոնական մասում գտնվող Մուլտրի և Մարիոն լճերի շուրջ: Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ նման մեկ ինքնաթիռի արժեքը կազմում է ավելի քան հարյուր միլիոն դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտի մոտակայքում բենզինով ցիստեռն է պայթել. կան զոհեր և տուժածներ
Քիչ առաջ Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովում, լցակայանում պայթել է բենզինով ցիստեռն: Սա այն ցիստեռն է, որտեղից մարդկ...
Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին բենզատար է շրջվել. այրվել է հայերին պատկանող 2 ավտոմեքենա
Շուշիի շրջանի Լիսագոր գյուղին հարակից տարածքում շրջվել է ՌԴ խաղաղապահների բենզատար «ԿամԱԶ»–ը։ Տեղեկությունը հայտնում են...
Երևանի Խաղաղ Դոնի փողոցում 21–ամյա երիտասարդը դանակահարել է 15 և 16 տարեկան պատանիների. ՆԳՆ
Երևանի Խաղաղ Դոնի փողոցում 21–ամյա երիտասարդը դանակահարել է 15 և 16 տարեկան պատանիների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ...
Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանի Ղուբայի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիակ...