Երևանի Խաղաղ Դոնի փողոցում 21–ամյա երիտասարդը դանակահարել է 15 և 16 տարեկան պատանիների. ՆԳՆ
Երևանի Խաղաղ Դոնի փողոցում 21–ամյա երիտասարդը դանակահարել է 15 և 16 տարեկան պատանիների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 15-ին` ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի պատանի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բաժնի քրեական հետախույզների պարզել են, որ ահազանգից կես ժամ առաջ Խաղաղ Դոնի փողոցում վիճաբանություն է ծագել երկու պատանու և 21-ամյա մի երիտասարդի միջև, նա էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 15-ամյա տղայի ազդրին ու հիվանդանոց տեղափոխված պատանու մարմնին։
Ահազանգից երեք ժամ անց, հետագա միջոցառումների արդյունքում, 21-ամյա երիտասարդը Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերվել է, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտի մոտակայքում բենզինով ցիստեռն է պայթել. կան զոհեր և տուժածներ
Քիչ առաջ Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովում, լցակայանում պայթել է բենզինով ցիստեռն: Սա այն ցիստեռն է, որտեղից մարդկ...
Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանի Ղուբայի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիակ...
Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին բենզատար է շրջվել. այրվել է հայերին պատկանող 2 ավտոմեքենա
Շուշիի շրջանի Լիսագոր գյուղին հարակից տարածքում շրջվել է ՌԴ խաղաղապահների բենզատար «ԿամԱԶ»–ը։ Տեղեկությունը հայտնում են...
Լաչինում վթարի է ենթարկվել Ադրբեջանի ականազերծման գործակալության ավտոբուսը. կան տուժածներ
Լաչինում վթարի է ենթարկվել Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ավտոբուսը։ Այս մասին ահյտնում են ադրբեջանական լ...