Ահաբեկչության փորձ Ղրիմում. ռուսական ՀՕՊ–ը ուկրաինական ԱԹՍ–ներ է խոցել
Ռուս զինվորականները խափանել են անօդաչու թռչող սարքերի միջոցով Ղրիմում ահաբեկչություն իրականացնելու Կիևի փորձը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն:
Մասնավորապես, ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
«Սեպտեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 20:30-ին, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանությունը երկու անօդաչու թռչող սարք է խոցել Ղրիմի հարավ-արևմտյան մասում։
Նշենք, որ ռուսական ԶԼՄ–ները քիչ աաջ հայտնել էին Ղրիմի կամրջի վրա երթևեկության դադարեցման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություններ, որոնք ներկայացնում ենք ստորև. «Կապված Ադրբեջանի...
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 17֊ ին ժամ...
Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի ԱԱԾ տ...
ՊԲ ուժերը կրակ չեն բացել Ասկերանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի ՊՆ կո...