Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություններ, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։
Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։
Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։
Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Արցախի ՊՆ-ն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությանը.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին ` ժամը 22:55-ից ժամը 23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում` Արցաշհերթական ապատեղեկատվությունն է»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 17֊ ին ժամը 00։...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությանը: «Ադ...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի Զ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուս խաղաղապահները տարհանել են Արցախի ավելի քան 1.8 հազար խաղաղ բնակչի
Այսօրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարհանել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1,8 հազար խաղաղ բնակիչների։ Ներկայումս նրան...