Արմավիր-Մեծամոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած
Սեպտեմբերի 16-ին, ժամը 06։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտի մոտակայքում բենզինով ցիստեռն է պայթել. կան զոհեր և տուժածներ
Քիչ առաջ Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովում, լցակայանում պայթել է բենզինով ցիստեռն: Սա այն ցիստեռն է, որտեղից մարդկ...
Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանի Ղուբայի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիակ...
Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին բենզատար է շրջվել. այրվել է հայերին պատկանող 2 ավտոմեքենա
Շուշիի շրջանի Լիսագոր գյուղին հարակից տարածքում շրջվել է ՌԴ խաղաղապահների բենզատար «ԿամԱԶ»–ը։ Տեղեկությունը հայտնում են...
Երևանի Խաղաղ Դոնի փողոցում 21–ամյա երիտասարդը դանակահարել է 15 և 16 տարեկան պատանիների. ՆԳՆ
Երևանի Խաղաղ Դոնի փողոցում 21–ամյա երիտասարդը դանակահարել է 15 և 16 տարեկան պատանիների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ...