Մի քանի անգամ դատապարտվածին կախված վիճակում գտել են ավտոտնակում
Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն եւ Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում դի կա:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 43 հասցեում գտնվող ավտոտնակում՝ առաստաղից ռեզինե պարանով կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ, 46-ամյա Արշավիր Ա.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Արշավիր Ա.-ն շաբաթներ առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան եւ նա մի շարք անգամներ տարբեր հանցագործությունների համար եղել է դատապարտված: